Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

14 ապր 2023 15:09

Ինչու պաշտոնից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, հնարավո՞ր է կապված լինել Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատումը հնարավոր է կապված լինել Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ։
Այս մասին նա այսօր ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
 
«Սահմանապահ զորքերի հրամանատարը ծանրագույն վիճակում և՛ բարոյական առումով, և՛ պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Թե ինչքանով է իր ազատումը կապված Տեղի միջադեպի հետ, չեմ կարող ասել: Հնարավոր է՝ կապ ունենա, հնարավոր է՝ ոչ, բայց դա քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատման վերաբերյալ առաջարկը ՀՀ վարչապետին եղել է ԱԱԾ տնօրենի կողմից, որը նույնպես քննարկման ենթակա չէ։
Քոչարյանը չի բացառվում նաև, որ հրամանատարի պաշտոնից ազատումը լինի պաշտոնների տեղաշարժ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր