Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Հիշեցնենք՝ որ հարձակումը ապացուցող տեսանյութը հրապարակվել է ՀՀ ՊՆ-ի կողմից։ «Փաշինյանն իր ելույթում Ադրբեջանին մեղադրել է սահմանին վերջին սադրանքի մեջ և անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։
Դա բացարձակապես անհիմն է և անընդունելի»,-ասել է Հաջիզադեն՝ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ու կոչ անելով վերադառնալ բանակցային սեղան։ Շարունանելով Բաքվի ԱԳՆ խոսնակը նշել է, թե իբր «Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ ու զորք է պահում Ադրբեջանի տարածքում՝խախտելով Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունները»։ Չնայածա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե իբրև Լաչինի միջանցքը փակ չէ։