Թշնամին որտեղ և ինչ է արգելափակել.Արցախը տոտալ շրջափակման մեջ է և այլևս արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղի չունի

Վերջերս, Տեղ գյուղի հայտնի դեպքերով պայմանավորված, ճանապարհի այդ հատվածը ևս փոխվեց, ապրիլի 1-ից բացվեց Տեղ-Կոռնիձոր ճանապարհը, որը կրկին, շրջանցելով շրջանցիկ ճանապարհը, գնում և միանում էր Հագարիի կամրջին։ Հենց այս հատվածում էլ այսօր արգելափակել է թշնամին։
Այսինքն թե՛ Բերձորը շրջանցող ճանապարհը, թե՛ Բերձորը շրջանցող շրջանցիկ ճանապարհը շրջանցող ճանապարհը, թե՛ Ստեփանակերտ-Շուշի-Գորիս ճանապարհը, թե՛ Քրքրջանով լեռնային ճանապարհը, բոլորը ի վերջո հատվում էին այստեղ ու Արցախը Հայաստանին միանալու որևէ այլ հատված չկա։
Այս ամենի արդյունքում, Արցախի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող, Լիսագոր գյուղերը փաստացի բոլոր կողմերից շրջափակված են, քանի որ կտրված է կապը թե՛ Ստեփանակերտի հետ(վերջերս 2054.0 բարձունքը գրավելու հետևանքով), թե՛ Գորիսի հետ, իսկ ընդհանուր առմամբ Արցախը տոտալ շրջափակման մեջ է և արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղի չունի»: