Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

24 ապր 2023 16:32

Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան պաշտպանվել, նոր մեղադրանք առաջադրեն. Նատալյա Ռոտերբերգը՝ իր ձերբակալման լուրերի մասին

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի (Արզաքանցյան) ձերբակալման լուրերին:
Հայտարարությունում ասվում է. «Նատալյա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց ՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր,   բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը:



Նատալյա Ռոտերնբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ:
Նրանց կատարած միակ աշխատանքը այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը  ոչ մի դատարանում և նիստերում։  Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000: Նատալյա Ռոտենբերգը համաձայն չի եղել այդ գումարի չափի հետ, քանի որ նշված չափը չի համապատասխանում մատուցված ծառայություններին:
Ինչ վերաբերում է Նատալյա Ռոտենբերգի դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ՌԴ քաղաքացիների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, որոնք ունեն այսքան  հայտնի  ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ։ 
Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։  Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն։ 
Այն է, որ փաստաբանները խնդրել են £100.000 Նատալյա Ռոտենբերգը անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը: Ինքը ՝ Նատալիա Ռոտենբերգը չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստեռլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը:
Յուրաքանչյուր մարդ կարող է բախվել դատարանների հետ, և դա նորմալ է: Դրա համար էլ նրանք գոյություն ունեն, որպեսզի լուծեն նմանատիպ  հարցերը, որոնք մարդիկ չեն կարողացել լուծել խաղաղ ճանապարհով։ 
Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա:
Խորհուրդ  ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն  ուրիշի անձնական կյանքի մեջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր