ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

01 մայիս 2026 16:29

ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար

ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլարԱՄՆ-ը, հակառակ Պենտագոնի գնահատականների, Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերն է՛լ ավելի մեծ են եղել։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Պենտագոնը ստում է։ Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Ամերիկայի վրա արժեցել է 100 միլիարդ դոլար, ինչը չորս անգամ գերազանցում է հայտարարված գումարը։ ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական հաշիվը կազմում է 500 դոլար և արագորեն աճում է»,- գրել է նա։

««Իսրայելն առաջնահերթ» մոտեցումը նշանակում է «Ամերիկան վերջին հերթին»»,- ամփոփել է նախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ԱՄՆ ռազմական նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերսթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է մոտ 25 միլիարդ դոլար։ Նա պարզաբանել էր, որ խոսքը նախնական գնահատականների մասին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր