«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

25 ապր 2023 15:45

Արցախը պետք է նախապատրաստվի ադրբեջանական հնարավոր հարձակումներին՝ հատկապես ռազմական կամ ռազմականացված օբյեկտների ուղղությամբ

Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը զոռբայությամբ փակել է Հակարիի կամուրջը և փորձում է հսկիչ անցակետեր տեղակայել այնտեղ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը առհասարակ տեղյակ չի եղել Ադրբեջանի այս նախաձեռնությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը, որի վրա Ադրբեջանը սկսել է շինարարությունը, գտնվում է Կոռնիձորի անմիջապես մատույցներում։

Աբրահամյանը նշեց. «Ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի այս նախաձեռնության վերջնական ավարտին հասցնելը։ Սա ոչ միայն եռակողմ համաձայնագրի պայմանների խախտում է, այլ ակնհայտ է՝ խախտվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը»։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև փոքր մակարդակով են ընթանում բանակցությունները, հիմնական բանակցությունները տեղափոխվել են քաղաքական մակարդակ, որի ելքի մասին դժվարացավ ինչ-որ բան ասել։
Արցախի իշխանությունը այս իրավիճակում պետք է նախապատրաստվի ադրբեջանական հնարավոր հարձակումներին՝ հատկապես ռազմական կամ ռազմականացված օբյեկտների ուղղությամբ՝ կարծում է Աբրահամյանը։
«Հայաստանի իշխանությունները ոչ թե իրենց դերը չեն կարողանում լավ կատարել որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այլ ընդհանրապես հրաժարվել են այդ դերից»,-եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր