Ադրբեջանցիները չեն հրաժարվելու անցակետի գաղափարից.Հիշեք, ՀՀ-ն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.«Հրապարակ»

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ադրբեջանը կիրակի օրը փակեց Լաչինի միջանցքը ճիշտ այն մասում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, եւ նրանք չկանխեցին ադրբեջանական բեռնատարներով եւ ռազմական մեքենաներով Հակարի կամրջի փակումը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։
Արցախում վստահ են, որ ադրբեջանցիները չեն հրաժարվելու անցակետի գաղափարից: Միակ բանը, որին կփորձեն հասնել ռուսները, որ անցակետում տեղակայվեն ոչ միայն ադրբեջանցիներ, այլեւ ռուս խաղաղապահներ՝ լինի համատեղ տեղակայում։ Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լաչինում անցակետի տեղադրումն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, եւ Պրահայում ու Սոչիում Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում