Սյունիքում սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել          Դադարեցվել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները       Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ    

26 ապր 2023 12:03

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցում հայտնի գործարարներից մեկից հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր՝ լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի հափշտակել է խոշոր չափի գումար (դոլար), ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Մերին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 28-ամյա Աննա Վիշնյովան: Ոստիկանությանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
«Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը պատկանում է հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ գողացված գումարն էլ մոտ 2000 ԱՄՆ դոլար է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր