Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 մայիս 2023 10:49

Հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ.ինչո՞ւ է Ռուբինյանը մասնակցել Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԱԺ  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, հարց՝ Ռուբինյանն ի՞նչ հանգամանքով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Միրզոյան-Բայրամով բանակցություններին ու  արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ են նաև հայ-թուրքական  հարաբերությունները», - նշեց Մանուկյանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց՝ Ռուբեն Ռուբինյանը կատարում է իր գործառույթները:
Մանուկյանը հայտարարեց՝ հերթական անգամ հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր