Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

02 մայիս 2023 15:30

«Ամերիկայի ձայն»-ը խմբագրել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին հոդվածը՝ հանելով որոշ հատվածներ

«Ամերիկայի ձայն»-ը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին, մանրամասներ էր հրապարակել Վաշինգտոնում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքից։
Ավելի ուշ հրապարակումը հեռացվել էր լրատվամիջոցի կայքից, այնուհետ՝ վերահրապարակվել որոշակի խմբագրումներով, մասնավորապես՝ հոդվածից բացակայում է էթնիկ փոքրամասնություններին առնչվող հատվածը:
Խմբագրված հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հաստատման համար, որին նպաստում է Վաշինգտոնը:
 
Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում:
Այսօր առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:
Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Ըստ պետքարտուղաության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:
Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը: Լաչինի միջանցքի հարցում ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:
Վաշինգտոնը նաև հույս է հայտնում, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում անմիջական և անկեղծ քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար և ընդգծում է իր հանձնառությունը աջակցելու այդ գործընթացին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր