եթե Ալիևը հետապնդում է իր և Թուրքիայի ազգային շահերը, ապա Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին          Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ հրազենային վնասվածքով և դանակահարված       Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը նաև Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ են. Օլիֆանտ    

03 մայիս 2023 12:54

Տեսանյութ.Վանեցյանը խոստովանել էր, որ եթե Քոչարյանը իշխանության գա` իրեն կգնդակահարի. դատախազի պատասխանը

Այսօր՝ մայիսի 3-ին, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ին է ներկայացնում ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Արթուր Վանեցյանը ասուլիսում լրագրողների ներկայությամբ մի «լավաշ» բացեց և ասաց՝ սա Ռոբերտ Քոչարյանի անօրինական գույքն է. հիմա Վանեցյանը ստախո՞ս է, կամ ո՞րն է լինելու դրա շարունակությունը»,- գլխավոր դատախազին հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և հավելեց, թե ինքը պատկերացնում է, թե ովքեր են ուզում, որ Հայաստանում ապստամբություն լինի՝ ելնելով այն գույքից, որից իրենք լավ աշխատանքի արդյունքում կզրկվեն:
 
Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատանքների մասին մինչև տարեվերջ, կարծում եմ, ձեզ հետաքրքրող մի քանի հարցերի պատասխանը կստանաք, բայց դրանք նախապես երբեք չեն բացահայտվի՝ թույլ չտալու համար, որ այդ գույքը փոխանցվի բարեխիղճ ձեռք բերողի»:
Մանրամասն՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր