Բողոքի մեծ ալիք է բարձրացել, ստիպված են լինելու փակել իրենց խանութները. պատճառն օնլայն առևտուրն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տնտեսվարողների մտահոգությունները փոխանցեց նախարարին, սակայն նրա կարճ, անտարբեր պատասխանը խիստ զարմացրեց մեզ. «Կանխատեսված էր դա։ Դա բիզնես ռիսկ է»։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց եւս մեկ անգամ նախարարից հետաքրքրվել, թե ինչ է ձեռնարկում տնտեսվարողներին այս հարցում աջակցելու համար։ «Էն օրը Ազգային Ժողովում պատգամավորներից մեկը հարց էր տվել, ասում է՝ գյուղացիները կաղամբ են աճեցրել, չեն կարողանում ծախեն, ինչ որ ծրագիր ունե՞ք, որ ծախեն։ Ասում եմ՝ ոչ, մենք կաղամբ գնելու ծրագիր չունենք։ Նույն ձեւի մենք «Փեթակ»-ների, Չինաստանից եւ Թուրքիայից կարգոյով, առանց հարկերը վճարելու ներմուծող եւ առանց տեխնոլոգիական հագեցվածության ընկերությունների, խանութների բիզնեսը փրկելու ծրագիր չենք կարող ունենալ։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում բիզնեսը լինի մեծ կապիտալով, բարձրակարգ, տեխնոլոգիապես հագեցած բիզնես»,- նկատեց երկրի տնտեսության համար «մտահոգ» նախարարը։
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ խանութների փակվելուն զուգահեռ՝ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված դառնում են գործազուրկ։ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին այս խնդիրն ամենեւին չի հետաքրքրում. «Մեզ աշխատատեղերը չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում են բարձրակարգ եւ մրցունակ բիզնեսները։ Աշխատատեղերը հետեւանք է, ոչ թե նպատակ»»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում