Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

06 մայիս 2023 12:29

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանա՞լ Հայաստանից. «Հրապարակ»

Տեւական դադարից հետո Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել, սակայն ֆրակցիայի կեսից ավելին հրավիրված չի եղել, իսկ ներկաները երեկ հրաժարվում էին մանրամասներ հայտնել:




Ագնեսա Խամոյանը նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել, արտառոց ոչինչ չի եղել։ Մինչդեռ համառ լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: Նրա կրտսեր որդին որոշել է ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել` նրա երեք զավակները ԱՄՆ-ում են ծնվել, իսկ մյուսները՝ Հունաստան։


Մեր աղբյուրն ասում է, որ անգամ բիզնեսներն են տեղափոխում արտերկիր` որը հնարավոր է։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից երեկ համառորեն չպատասխանեցին մեր զանգերին: Վստահ ենք, որ այսօր կշտապեն լուրը եռանդով հերքել: Այս ոչ թափանցիկ եւ կոնսպիրատիվ պահվածքը ՀՀ բոլոր կուսակցություններին եւ քաղաքական շրջանակներին է բնորոշ` իշխանություն լինեն, թե ընդդիմություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր