Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

08 մայիս 2023 18:09

Տեսանյութ.Գյուղացիները պնդեցին, որ կալվածք-նստավայրը Սևանի ափին Արայիկ Հարությունյանին է պատկանում, նա պետք է պարզաբանում տա ո՞նց և ինչպես

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Գյուղացիները պնդում են՝ շրջափակված Արցախի նախագահի կալվածք-նստավայրը՝ Սևանի ափին»:

***
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱ
Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել Սևանա լճի ափին կառուցված և դեռ կառուցվող հսկա առանձնատան մասին, որը, գյուղացիների խոսքերով, պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա, թե արդյոք առանձնատունը իրե՞ն է պատկանում, ե՞րբ է այդ հողամասը ձեռք բերել, հիմա Արցախի հայկական լինել-չլինելու հարցն է ծառացած, ինքը ինչպե՞ս է մտահղացել Սևանի ափին հսկա առանձնատուն կառուցելու մասին։ Եթե առաջիկայում Արայիկ Հարությունյանն այդ առթիվ պարզաբանում չտա, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները պետք է նշվածի վերաբերյալ Ա․ Հարությունյանին խորհրդարանական հարցապնդում անեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր