Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

08 մայիս 2023 16:30

Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո FlyOne Armenia-ի օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք կատարել Դուբայի օդանավակայանում

FlyOne Armenia ընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։


Այս մասին ֆեյսբուքյան խմբերից մեկում տեղեկություն էր տարածել չվերթից օգտված քաղաքացիներից մեկը։ Ուղևորները ստիպված են եղել 6 ժամ անցկացնել ինքնաթիռում։


«FlyOne Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը Civic.am-ին հայտնել է, որ դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ 


«Կանգառի ժամանակ «FlyOne Armenia» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։


Քանի որ «FlyOne Armenia» ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»,- նշեց Արամ Անանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր