Ծեծի են ենթարկել Բարձրավանի վարչական ղեկավարին. ոստիկանական ուժեր են մեկնել Սյունիքի մարզ

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կեսօրին մի խումբ անձինք Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ծեծի են ենթարկել Բարձրավան գյուղի վարչական ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։
Այս պահին ոստիկանները գյուղում վերահսկողությունը վերցրել են իրենց հսկողության տակ և գիտեն՝ ովքեր են հիմնական «հերոսները»։
Աղբյուրի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալների մեջ են նախկին գյուղապետի տղա Վահրամ Ավագյանը, գյուղապետի պաշտոնի համար պայքարող Արթուր Թևոսյանը, հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Զաքի» մականվամբ՝ Տիգրան Հարությանը և ևս մոտ 10-ից ավելի անձինք։