Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 մայիս 2023 14:51

Ալիևը հպարտությամբ ասում է, թե շատ կարևոր երկիր է Եվրոպայի համար, որ իրենց միջազգային դիրքերը բավականին ամուր են.2023-ի պետբյուջեում կավելացնի պաշտպանական ծախսերը

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն այսօր ԵՄ-ի անդամ 9 պետության համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր, որի արդյունքում կարողացել են հասնել իրենց ձեռնտու մի շարք փաստաթղթերի ընդունմանը, որը մեծ դերակատարում է ունեցել 44-օրյա պատերազմի համար։


«Այսօր Ադրբեջանը դարձել է շատ կարևոր երկիր Եվրոպայի համար։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք ինը երկրների հետ՝ դա Եվրամիության անդամ երկրների մեկ երրորդն է։ Այսինքն՝ մեր միջազգային դիրքերը բավականին ամուր են»,-հայտարարել է Իլհամ Ալիևն իր ուղերձում՝ նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Ալիևի խոսքով՝ իրենց հաջողվել է հասնել միջազգային հարթությունում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ու բանաձևերի ընդունմանը, որոնք իրենց դերն են ունեցել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ։
***
Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, մի զգալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակներով։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք», - ասել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր