ՌԴ-ում ոգևորված չեն բրիտանական թագավորական ընտանիքի հետ Վարդանյանի սերտ կապերով, բայց հասկանում են, որ նա կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ․ «Փաստ»
![](https://www.aysor.am/news_images/694/2079091_1/324333423_541133308058351_8249874150994729052_n.thumb.jpg)
Ըստ մեր աղբյուրների, նա առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և, ի մասնավորի, թագավոր Չարլզ Երրորդի հետ, որի թագադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օրերս: Իսկ, ընդհանրապես, թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունենալն ինքնին նշանակում է յուրատեսակ քարտ-բլանշ դեպի արևմտյան աշխարհ: Շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո արևմտյան առաջատար լրատվամիջոցները պարբերաբար հարցազրույցներ էին կազմակերպում Վարդանյանի հետ, ինչը թույլ էր տալիս Արցախի հիմնահարցն անընդհատ պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Հիմա էլ, ըստ այդմ, «Ապրելու երկիր» կուսակցությունն է հայաստանյան քաղաքական դաշտում «տեղավորվում» արևմտյան «կողմում»:Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում առանձնապես ոգևորված չեն այս ամենով, սակայն մյուս կողմից՝ հիանալի հասկանում են, որ Վարդանյանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ՝ թե՛ Արևմուտքում ունեցած կապերի, թե՛ տարածաշրջանում ազդեցության լծակների օգտագործման տեսակետից, ուստի առավել ըմբռնումով են մոտենում Ռուբեն Վարդանյանի արևմտյան կողմնորոշմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում