Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

11 մայիս 2023 11:29

Փաշինյանը դեմքից չէր թաքցնում տխրությունը, նա որոշակի մեսիջներ էր հղում Արևմուտքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա ու մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:


Շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Փաշինյանն անընդհատ դժգոհ էր, ինչ-որ թափթփվածություն էր նկատվում, դեմքից չէր թաքցնում տխրությունը: Այն, որ նրա հետ կապված հիմա ամեն ինչ «այնպես չէ», գաղտնիք չէ, բայց «անզեն աչքով» էլ նկատելի էր, որ այս դեպքում ինչ-որ բան առանձնահատուկ «այնպես չէ»: Մեզ հետ զրույցում Հայաստանի փորձառու դիվանագետներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանը որոշակի մեսիջներ էր հղում:


Ըստ դիվկորպուսի ներկայացուցչի, եթե դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա Նիկոլ Փաշինյանը հատկապես Արևմուտքին ցույց էր տալիս, որ ինքը, այսպես ասած, «պատանդի» կարգավիճակում է և իր կամքով չէ մասնակցում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին: Եթե իրոք այդպես է, ապա մնում է միայն կռահել, թե Ռուսաստանն ինչ ռեսուրսներ է կիրառել, որ կարողացել է նրան «բերման ենթարկել» Մոսկվա ու կանգնեցնել Կարմիր հրապարակի տրիբունայում:




Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր