Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

11 մայիս 2023 15:15

«Նեմեսիս»-ի հուշարձանի ապամոնտաժում չի լինի, այլապես հերթը կհասնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ «Նեմեսիս»-ի հուշարձանը կապամոնտաժվի։


«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող սրա հետ կապ ունենալ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը։


Նրա  խոսքով՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից՝ 2021 թվականին. կառավարությունը որևէ կապ չի ունեցել։


«Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։ Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն կառավարության ու Արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար, այդտեղ սխալ բան կա», - նշեց Ավինյանը։


Թեմայի շուրջ Ավինյանն ու Փաշինյանը խոսակցություն չեն ունեցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր