Մեզ հիմա ընդհանրապես ձեռնտու չէ մեծ պատերազմ հրահրելը և ինչպես ոմանք են պնդում մեծ զորքով Բերձորի վրա հարձակվելը

Իրենց իսկ բնորոշմամբ խեղճությունից դավաճան դարձածների հեռանալով մեր խնդիրները միանգամից չեն լուծվելու, բայց քայլ առ քայլ սկսվելու են լուծվել։ Միայն բանակի առջև սահմանային գերակայություն ստանալու քաղաքական խնդիր դնելը արդեն մեծ բեկում է մտցնելու ամեն ինչում։
Արցախի ապաշրջափակման բանալին նույնպես այստեղ է գտնվում։ Մեզ հիմա ընդհանրապես ձեռնտու չէ մեծ պատերազմ հրահրելը և ինչպես ոմանք են պնդում մեծ զորքով Բերձորի վրա հարձակվելը։ Երբ մենք լրիվ այլ սահմանային հատվածներում սկսենք պրեսսինգ, ապա փոխվելու է նաև մեր խոսքը միջանցքի հարցում, գերիների հարցում, և ընդհանուր բանակցային բոլոր հարցերում»,-գրել է նա։