Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

13 մայիս 2023 13:10

Տեսանյութ.«Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը ՀՀ-ի ներքին գործն է, և Թուրքիան իրավունք չունի ճնշում գործադրել հայկական կողմի վրա

Սեմյոն Բաղդասարովը մեկնաբանել է Թուրքիայի՝ Հայաստանի համար օդային տարածքը փակելու վերջին որոշումը՝ Երևանում «Նեմեսիսի» հերոսների պատվին հուշարձան կանգնեցնելու պատճառով։

«... Մնում է հուսալ, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո իշխանության կգան քաղաքակիրթ և խելամիտ մարդիկ, և ոչ թե «Մուսուլման եղբայրների» թուրքական տարբերակը, որն ըստ էության իշխող «Արդարություն և զարգացում» քաղաքական կուսակցությունն է։

Կրկնում եմ՝ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը Հայաստանի ներքին գործն է, և չարժե ճնշում գործադրել հայկական կողմի վրա», -ասել է Բաղդասարովը:

Հիշեցնեն, որ ապրիլի 25-ին Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվել: Աղբյուր–հուշակոթողի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր