Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին       Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 մայիս 2023 14:30

Տեսանյութ. Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հուսով ենք՝ «երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն», կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ինչը չափազանց կարևոր է և շատ հստակ։ Երեւանում՞ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով երեկ Բրյուսելում եռակողմ հանդիպմանը հաջորդած Շառլ Միշելի հայտարարություններին։


«Սա ընթացիկ աշխատանք է, ապահովում է առաջադիմություն, բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն, ներկայացվեն բանակցությունների սեղանին»,- նշել է տիկին Վիկտորինը՝ նշելով, որ նախատեսվում են նոր ր եռակողմ հանդիպումներ։


Լրագրողի այն հարցին, որ դեսպանը խոսում է երկու կողմերի զորքերի դուրս բերման մասին՝ ինչ նկատի ունի, քանի որ Հայաստանի զորքերը, ըստ էության, գտնվում են Հայաստանի տարածքում՝ Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե՝ «Դա շատ հստակ նշվել է, 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա էլ եղել է Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը։ Ես պարզապես կրկնում եմ»։


Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր