Charlie Hebdo-ի սկանդալային շապիկը.Մակրոին գլխին այրվող տաճարն է

Մինչդեռ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը, հավատարիմ մնալով իր ոճին, հանդես է եկել թեմատիկ, սկանդակային շապիկով:
Դրա վրա պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը. նախագահի գլխին այրվող տաճարն է:
«Բարեփոխումներ. Ես կսկսեմ կմախքային կառույցներից»,-գրված է շապիկին:
Թերթի խմբագրությունը նկատի ունի Մակրոնի խոստացած բարեփոխումները, որոնց իրականացումը որոշակի տարաձայնությունների պատճառով ձգձգվում է:
Հայտնի է, որ համացանցի օգտատերերը քննադատել են Charlie Hebdo-ին այսպիսի ողբերգության թեմայով «հումոր» անելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել: