Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

18 մայիս 2023 17:12

Արտոնյալ պայմաններում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան բոլոր պայմանագրային սպաները. Պապիկյան

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցնում սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրելու ծրագրում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Նրա խոսքով, փոփոխությունների նպատակը ծրագրի գրավչությունը բարձրացնելն է։

«Մասնավորապես՝ 2023 թվականից ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին: Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում էր 500 տեղ. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, դիմորդների թիվն անցնում է հազարը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:


Թեև որոշմամբ բոլոր մասնակիցները կարող են օգտվել, բայց պետք է հասցնեն գտնել համապատասխան բնակարանը: «1111 շահառուները պետք է կարողանան տարվա մնացած հատվածում գտնել այդ բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ այս տարվա դիմող զինծառայողների թիվը 1111 է։

«Այս որոշման նախագծով բոլոր մասնակիցները, նաև նրանք, ովքեր վիճակահանությամբ վարկավորման իրավունք չէին ստացել, օգտվելու են ծրագրից»,– հայտնեց նախարարը:

Նա նաեւ ընդգծեց, որ սպայական և ավագ ենթասպայական կոչում ունեցող զինծառայողներին միանվագ կառավարությունը տրամադրում է 2.5 մլն դրամ, 5 տոկոսով սուբսիդավորվում է վարկավորման ֆիքսված 11 տոկոս տոկոսադրույքը: Իսկ առաջնային շուկայի համար աշխատում է եկամտահարկի մեխանիզմը:

Երկրորդային շուկայից դեպքում` առավելագույն տոկոսադրույքը 13 է, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5–ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր