Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

22 մայիս 2023 10:49

Ո՞ւր եք մտավորականներ, գիտնականներ, ձեր լռությունը տարակուսելի և անընդունելի է

Իշխանական որևէ մարմին որևէ կերպ չի արձագանքել Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատների պահանջին՝ ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մատիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին,  ով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է։ Ի նշան բողոքի՝ զոհված զինծառայողների հարազատները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության դիմաց։ 


«Մեր արդար պահանջը նորից լսելու համար մեզ հետ կապ հաստատելու որևէ փորձ չի եղել»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց  44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը։


Նա նշեց, որ իրենք հնչեցնում են արդար պահանջ, ցանկանում են, որ հասարակության բոլոր շերտերը լսեն ու միանան իրենց պահանջին։


«Ես գտնում եմ, որ բոլորն են պարտք կոնկրետ Գայանեին, որ հիմա նա ցավերի,  տառապանքների մեջ է, իր  որդու կյանքը զոհաբերել է հանուն բոլորիս, ըստ այդմ՝ բոլորս ենք պարտք Գայանեին։ Հերոսի մայրն անհիմն կալանավորել  է, դա  սրբապղծություն է։ Բոլոր մարդիկ, այն մարդիկ, ովքեր իրենց մեջ թասիբ, նամուս ունեն, պետք է ոտքի կանգնեն, բոլորը բարձրաձայնեն»,- ասաց Զ.Մկրտչյանը։


Նա դիմեց մտավորականներին, գիտնականներին. «Նրանց լռությունը տարակուսելի է, անընդունելի է։ Իրենց ստեղծագործություններում ոգեշնչել են հայրենասիրություն։ Չեմ ընդունում իրենց հանդուրժողականությանն այս անարդարությանը»։


Նրանց լռության պատճառը, ըստ նրա, արժեհամակարգի փոփոխությունն է։


«Կալանավորելով Գայանեին՝ կալանավորվել է մեր արժեհամակարգը։ Եթե ինչ որ մի բան այս իշխանության դուրը չի գալիս, փորձում է վրեժխնդիր լինել, ցույց տալ իր ուժեղությունը, բայց դա թուլություն նշան է»,- ասաց Զ. Մկրտչյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր