Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին          Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից       Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից, չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ    

22 մայիս 2023 12:40

Քըլըչդարօղլուն սկսել է սպառնալ Ռուսաստանին, պետք է ավելի լուրջ լին, պետք չէ փչացնել մեր հարաբերությունները որեւէ երկրի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները որեւէ ապացույց չունեն, թե, իբր, Ռուսաստանը փորձում է միջամտել Թուրքիայի ընտրություններին, իսկ ընդդիմության կողմից նման մեղադրանքներ առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է ավելի լուրջ լինի:

«Պարոն Քըլըչդարօղլուն սկսել է սպառնալ Ռուսաստանին։ Սխալ է այսպես փչացնել մեր հարաբերությունները որեւէ երկրի հետ։ Ես նրան հարց տվեցի, թե արդյոք նա ապացույցներ ունի կամ ինչ-որ փաստաթուղթ։ Նա պատասխանեց․ «Ես այդպիսի տպավորություն ունեմ»։ Նա պետք է ավելի լուրջ լինի»,-ասել է Չավուշօղլուն Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե Դուք պնդում եք, ապա բարի եղեք պետության հետ կիսվել փաստաթղթերով, ապացույցներով, հակառակ դեպքում դա նախընտրական քարոզչություն է։ Ինչ-որ երկրի թիրախավորել «տպավորության» հիման վրա չի կարելի»,-նշել է նա։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր