Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 նոյ 2023 21:15

Երբ և ինչ գործոններ են ազդում առաջին տպավորության վրա, որն է 90/90 կանոնի էությունը

Երբ և ինչ գործոններ են ազդում առաջին տպավորության վրա, որն է 90/90 կանոնի էությունըՄարդու մասին տպավորության ձևավորումը բարդ և բազմակողմանի պրոցես է, կախված է մի շարք գործոններից։ Այն կարող է լինել դրական, բացասական և չեզոք, որոնք էլ համապատասխանաբար ազդում են հետագա շփման և մարդու հանդեպ վերաբերմունքի վրա։

Առաջին տպավորությունը՝ առաջին հանդիպման առաջին րոպեների ընթացքում ձևավորած պատկերացումն է մարդու մասին, որտեղ էական դեր ունեն ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ՝ ներքին բնութագրիչները։ Սակայն, չպետք է անտեսել նաև ընկալողի սեփական փորձը, պատկերացումները, անձնային առանձնահատկությունները, նախատրամադրվածությունը առաջնային կարծիքի ստեղծման հարցում։

 
Առաջին տպավորությունը էական կարող է լինել և՛ անձնական, և՛ մասնագիտական կյանքում։ Ի դեպ, այնքան ուժեղ կարող է լինել, որ նոր տվյալների դեպքում անգամ, այն փոխելն անհնար է։ Այդպիսի խոսք էլ կա․ «Երբեք չի լինում երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար»։
Ինչ խոսք, մարդու մասին առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։ Երբեմն ստեղծվում է, օրինակ,  մակերերսային պատկերացում, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է նախքան եզրակացություն անելը հնարավորություն տալ, որ տվյալ մարդը դրսևորի իր առանձնահատկությունները։ Հիշեք, որ յուրաքանչյուրը յուրահատուկ է, և լիովին հիմնվել միայն առաջին տպավորության վրա  ցանկալի չէ։ Ավելի լավ է փորձել ստանալ լիարժեք ու խոր պատկերացում։

Մյուս կողմից, չպետք է թերագնահատել առաջին տպավորության նշանակությունը։ Այն մեծապես կարողանում է ներգործել տվյալ մարդու հետ փոխազդեցությունների հետագա ընթացքի վրա։

Հետաքրքրական կանոն գոյություն ունի՝ 90/90, որի էությունը հետևյալն է՝ որևէ մեկի մասին 90% պատկերացումը ձևավորվում է հաղորդակցման 90 վայրկյանների ընթացքում։ Որոշ հոգեբաններ նշում են, որ առաջին և գլխավոր տպավորությունը ստեղծվում է  2-7 վայրկյանների ժամանակ։

Պարզվում է՝ առաջին տպավորության վրա ազդում են հատկապես հետևյալ գործոնները․  արտաքին տեսք, վարք, հաղորդակցում, փորձ։
Այսինքն, կեցվածքը, հագուստը, սանրվածքը, կոկիկությունը, ժեստերը, միմիկան, հուզական դրսևորումները, հաղորդակցման ոճը, էմպաթիան (ապրումակցումը) և այլն։
Իհարկե, չպետք է անտեսել ներքին որակները։

Եվ եթե ցանկանում եք ինքներդ էլ դրական տպավորություն թողնել, ապա փորձեք հետևել հետևյալ ասպեկտներին՝
1․ Մշտապես կատարելագործվեք
2․ Հարգանք և բարյացակամություն ցուցաբերեք
3․ Զարգացրեք հուզական ինտելեկտը
4․Ուշադիր եղեք արտաքին տեսքին
5․Եղեք անմիջական և լսելու ունակությամբ
6․ Ապահովեք դրական, կառուցողական շփում։

Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր