Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

22 մայիս 2023 14:21

Զատուլինի՝ մի քանի սուր հայտարարություններից հետո նրան թույլ չեն տվել մտնել Ղազախստան

Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստան, հայտնում է «Sputnik» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Պետդումայի պատգամավորի մամուլի ծառայությանը։ Գործակալության տվյալներով՝ «նրան ասել են, որ իր այցը անցանկալի է, և թույլ չեն տվել անցնել անձնագրային հսկողության գոտի»։


2022 թվականի հունիսին Զատուլինը մի քանի սուր հայտարարություններ է արել Ղազախստանի դեմ։ Այսպես, մեկնաբանելով Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Դոնեցկը և Լուգանսկը չճանաչելու մասին, նա ասել է. «Ես կասկած չունեի, որ ԱՊՀ-ում մեր այսպես կոչված դաշնակիցները՝ Եվրասիական միությունը և ՀԱՊԿ-ը, իրենց պարտավորությունները և իրենց դաշինքը շատ յուրօրինակ են հասկանում։ Նրանք բոլոր ինտեգրացիոն ասոցիացիաներին վերաբերվում են որպես շվեդական սեղանի՝ ինչ սիրում են, վերցնում են, ինչ չեն սիրում, չեն վերցնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր