Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

24 մայիս 2023 18:05

Չկա պայքար, չկա աջակցпւթյпւն.Ինչпւ են փաuտաբանները hրաժարվել Գայանե Հակпբյանի պաշտպանпւթյпւնից

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյան հայտնեց, որ 3 պաշտպաններըինքը, Վահան Հովհաննիսյանն ու Վահան Գևորգյանը այլևս չեն իրականացնում կալանավորված Գայանե Հակոբյանի զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր պաշտպանությունը, ով մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ:

Ռուբեն Մելիքյանը չի մանրամասնել, թե որն է պատճառը, նա միայն գրել է.

«Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին»:

Արդեն իսկ կասկածներ կան, որ Գայանե Հակոբյանը որոշել է տեղի տալ իշխանության ճնշումներին, նույնիսկ խոսվում է, որ իշխանություններն վերջին օրերի աղմուկի դեմն առնելու համար առաջարկել են Գայանեին՝ հրաժարվել պայքարից, ազատության դիմաց եւ բանտում հայտնված կինը համաձայնության է գնացել Փաշինյանների հետ։

Ռուբեն Մելիքյանի տարածած հայտարարության առթիվ, օրինակ, Նարեկ Մալյանը գրել է.

«Ես չգիտեմ գոնե մի դեպք, երբ մարդը որոշում կայացնի պայքարելու, կռիվ տալու և Մելիքյան Ռուբենը որպես իրավաբան մինչև վերջ անշահախնդիր նրա կողքին չլինի: 

Չկա պայքար, չկա աջակցություն»: Նշենք, որ այս պահին զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույց անել կառավարության դիմաց` ի աջակցություն Գայանե Հակոբյանի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր