Տեսանյութ. Ինքներդ որոշեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնո՞ւմ ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե՞...

Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով նաև Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը՝ տեսնում ենք, թե նրա հնարավոր աջակցության չափն ինչպիսին կարող է լինելու, և նաև գիտեք, թե օրինակ՝ աշխարհում ինչ են մտածում Արցախյան հակամարտության մասին, Իրանն ինչ է մտածում, ամերիկացիներն ինչ են մտածում, ֆրանսիացիներն ինչ են մտածում, ընդհանրապես աշխարհում ինչ են մտածում տարածքային ամբողջականության մասին, ինչ են մտածում ազգերի ինքնորոշման մասին։
«Դուք էլ շատ լավ գիտեք, որ ցավոք սրտի՝ այդ կետերի մեջ մի տասը տարածքային ամբողջականություն, հետո վերջում մի տեղ կարող է գալ կամ նույնիսկ չգալ ազգերի ինքնորոշման հարցը։ Եվ այս իրավիճակում մենք պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնո՞ւմ ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թող ամեն մեկը պատկերացնի՝ ինչպիսի հետևանք դա կունենա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, արցախահայության համար, և ընդհանրապես Հայաստանի անկախության լինել, չլինեու համար, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենիտետը, հայ ժողովրդի անվտանգությունը, այս հողի վրա ժողովրդի ապրելու իրավունքը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Սա է կարևորը»,-ասաց Գևորգ Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում