«Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել». Ոստիկանապետը՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին          Ոստիկանությունն անցավ հատուկ միջոցների․ կիրառվում են լուսաձայնայն նռնակներ       Ինչո՞ւ են Մոսկվան և Արևմուտքը հեռու մնում հայաստանյան իրադարձություններից. չբացահայտված ինչ-որ արտաքին ո՞ւժ է ազդել այս իրադարձությունների վրա    

25 մայիս 2023 12:29

Տավուշում ծառից կախված հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի․ նա մորը նամակ է թողել

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Բագրատ Գիշյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ, ժամը 15։00-ի սահմաններում տանից դուրս էր եկել և չէր վերադարձել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր