Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 մայիս 2023 15:17

Փաշինյանի և Ալիևի կարճ բանավեճը նախևառաջ փակեց «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի ախորժակը

20 րոպեանոց հանդիպում, որը թերևս վերջ դրեց որոշ հարցերի շահարկմանը։ Մոսկվայում մայիսի 25-ին կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այդ հանդիպմանը նախորդել էր ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը։ Այդ նիստի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանավեճ տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով որոշ հարցերին վերջակետ դրեց։ Նախապես մշակված սցենա՞ր էր, թե՞ երկու երկրների ղեկավարների չնախատեսված պոռթկում՝ դժվար է ասել, սակայն Փաշինյանի և Ալիևի կարճ բանավեճը նախևառաջ փակեց «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի ախորժակը։


Փակվեց ոչ միայն Ալիևի, այլև Հայաստանի այն ուժերի ախորժակը, որոնք սինքրոն ձայնակցում էին Ալիևին, երբ ամեն անգամ նա «Զանգեզուրի միջանցքի» պահանջ էր ներկայացնում։


 
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարում էին, որ Փաշինյանի իշխանությունը համաձայնվել է Ադրբեջանին միջանցք տրամադրել Հայաստանի տարածքով։ Թեպետ, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հերքում էր այդ լուրերը, միևնույնն է՝ ընդդիմությունը շարունակում էր Ալիևի հետ նույն երգը երգել։


«Զանգեզուրի միջանցքի» շահառուները մի քանիսն էին։ Այդ միջանցքը պետք էր Ալիևին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը ևս մեկ խոշոր ձեռքբերումով կապիտալիզացնելու համար, պետք էր նաև աշխարհից մեկուսացված Մոսկվային, որպեսզի վերահսկողություն սահմանի իր համար օդ ու ջրի չափ կարևոր այդ հանգույցի նկատմամբ։ Միջանցքի մյուս շահառուն, որքան էլ որ տարօրինակ հնչի, Հայաստանի ընդդիմադիր ուժերն էին, որոնք շահարկելով միջանցքի թեման՝ հերթական անգամ կմեղադրեին իշխանություններին, այսպես ասած, դավաճանության համար և հարթ ճանապարհ կբացեին իրենց քաղաքական երազանքի համար։


Հայաստանն իր ինքնիշխան տարածքի կարմիր գծերը ոչ միայն հստակեցնում է, այլև ավելի է մգեցնում և դրանք այսուհետ, թերևս, դժվար կլինի, որ չնկատեն թե՛ ներսի և թե՛ դրսի ուժերը։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր