Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 մայիս 2023 15:35

Վերին Ոսկեպարի խոշոր «անկլավը» հանձնելու պարագայում թշնամու զորքերը տեղակայվելու են դեպի Լոռու մարզ ձգվող մթին անտառներ

Տավուշի մարզի` խորհրդային կոլխոզ ֊ սովխոզների հենքի վրա ձևավորված և հետագայում Խորհրդային Ադրբեջանին հանձնված տարածքների (այդ թվում` 2 «անկլավների») օտարումը միայն մեկ մարզի խնդիրը չէ։

Այսինքն` միայն Տավուշի մարզի անվտանգության համակարգը չի հիմնովին կազմաքանդվելու, որի հետևանքով ոչնչանալու են բազմաթիվ կենսունակ գյուղեր, թշնամին նաև 5 տեղից մուտք է ունենալու Երևան֊Թիֆլիս միջպետական մայրուղու վրա։

Վերին Ոսկեպարի խոշոր «անկլավը» հանձնելու պարագայում թշնամու զորքերը տեղակայվելու են դեպի Լոռու մարզ ձգվող մթին անտառներ։ Այդ թավ անտառները չափազանց դժվար է վերահսկել, որոնք ուղղակի յուղալի միջավայր են դառնալու ադրբեջանական զինված բանդաների համար։ Վերջիններս անարգել ներթափանցելու են նաև Լոռու մարզ` Սյունիքի մարզի օրինակով իրականացնելով սպանություններ, առևանգումներ և ցանկացած այլ թշնամական գործողություններ։

Նոյեմբերյանի շրջանի բնակիչները լավ են հիշում այն վախն ու սարսափը, այն «բարիդրացիական» շրջանը, երբ անգամ վախեցել են սեփական երեխաներին հետները տանել Ղազախի շուկա։

Ներկա սերունդը շատ լավ է հիշում իրենց պապերի վկայությունները, երբ Նոյեմբերյանի շրջանից հավաքված հարկերն ու տուրքերը մարդիկ վախեցել են թուրքաբնակ Բաղանիս Այրում և Ղուշչի Այրում գյուղերի միջով տեղափոխել Իջևան (1950֊ական թթ. Նոյեմբերյան֊Իջևան ճանապարհն անցել է այդ գյուղերով)։ Փոխարենը վերջիններս փողը սայլերով տեղափոխել են Ալավերդիով։

Այժմ, դավաճան խունտայի մնալու դեպքում, հարևան ադրբեջանցիների գալստյան հետ մեկտեղ գալու են վախի ու սարսափի այդ «երանելի» ժամանակները։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր