Կպարզեն, թե ով ինչ ծանոթի միջոցով կարողացավ «պլստալ» վարժական հավաքից».«Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին փուլով հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։ 25-օրյա հավաքները պարտադիր է 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն, բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», – ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մենք կհետեւենք՝ հասկանալու համար, թե իշխանության օղակներում ով ինչ ծանոթի միջոցով կարողացավ «պլստալ» վարժական հավաքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում