Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

05 հուն 2023 14:41

31-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա տղային և գողացել 4000 դրամը

Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:


Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.10-ի սահմաններում Սևան քաղաքի նախկին կիսաքանդ մշակույթի պալատի շենքում մի երիտասարդ 11-ամյա տղային հրել գցել է գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև գրպանից վերցրել է 4000 դրամը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:


Սևան քաղաքի 31-ամյա բնակիչը Չարենցի փողոցի իր տանը հայտնաբերվել,
ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր