21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

05 հուն 2023 16:55

Ղրղզստանում պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկությունները տագնապալի են

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Ղրղզստանում պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մասին լուրերին։


«Իհարկե, նման շատ տագնապալի նորություններ են հասնում», - ասել է Պեսկովը։


Նրա խոսքով, Կրեմլը ուշադիր հետևում է հանրապետությունում տիրող իրավիճակին վերաբերող լուրերին։ Նա նշել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ չունի։


Նշենք, որ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հեղաշրջման փորձի մեջ կասկածվողներին։ Նրանց խոսքով՝ «մի խումբ մարդիկ պատրաստվում էին բռնի ուժով զավթել իշխանությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր