Սիմոնյանը, կինը ու 12 հոգանոց պատվիրակությունը Լոնդոնում.սա ֆուտբոլ չէ, որ 11 խաղացողի ներկայությունը պարտադիր լինի. Hayastan.news

Այս գործողությունները կարելի էր անել միայնակ, կամ ու երկու հոգով, կամ այնպես, ինչպես անում են եվրոպացի պաշտոնյաները, ովքեր գալիս են Հայաստան, բայց մեկնել Լոնդոն 13 հոգանոց պատվիրակությամբ, որևէ բացատրություն չունի։ Ի վերջո, սա ֆուտբոլ չէ, որ 11 խաղացողի ներկայությունը պարտադիր լինի խաղադաշտում, եթե, իհարկե, կարմիր քարտ չկա։ Բայց, սա դեռ ամենը չէ․ Ալեն Սիմոնյանն իր հետ Լոնդոն է տարել կնոջն ու դստերը։ Ավելին, պաշտոնական հաղորդագրություններից շատ են Ալեն Սիմոնյանի այն լուսանկարները, որտեղ նշում է արել՝ աշխատանքից հետո։
ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանը, նրա ընտանիքի անդամները շրջել են Լոնդոնում, լուսանկարվել, Ալեն Սիմոնյանը դստերը ցույց է տվել հայտնի Լոնդոնի կամուրջը, այցելել են Բրիտանական թանգարան, լուսանկարվել Անահիտ աստվածահու քանդակի հետ, իսկ կինը երեկոյան Լոնդոնից հրապարակումներ է արել և մակագրել․ «Կյանքը եռում ա»։ Իհարկե եռում ա։




Աղբյուրը` Hayastan.news