Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

14 հուն 2023 11:29

Սփյուռքահայ լրագրողն ահազանգում է` Հայաստան-Իրան ճանապարհը փակվել էր բեռնատարների` ծագումով ադրբեջանցի թրքախոս վարորդների կողմից

Սփյուռքահայ լրագրող Էլիսոն Թահմազյանը քիչ առաջ իր ֆեյսբուքի էջում ահազանգել էր՝ Հայաստան-Իրան ճանապարհը փակվել է բեռնատարների` ծագումով ադրբեջանցի թրքախոս վարորդների կողմից: Զրույցում Էլիսոնն ու նրա հետ ճանապարհին գտնվողները՝ երիտասարդ մշակութային գործիչներ Նարե Նավասարդյանն ու Օշին Ռոստոմյանը, պատմեցին՝ Կապանի ոստիկանություն ահազանգից հետո ԱԻՆ-ի միջոցով միայն 90 րոպե անց են կարողացել դուրս գալ այդ մեքենաների ստեղծած շրջափակումից։
«Մոտավորապես 90 րոպե մենք մնացինք, և գիտենք, թե որքան ոստիկաններ կան Հայաստանում ու որքան փող է դրվում այդ համակարգի վրա, բայց անվտանգային առումով այս կարևորագույն ճանապարհին չկար որևէ ոստիկան, չկար նույնիսկ լուսավորություն,-մեզ հետ զրույցում պատմեց ամերիկահայ լրագրողը: Նարե Նավասարդյանը հավելեց. «ԱԻՆ-ը եկավ: 90 րոպե սպասում էինք, իսկ այդ բեռնատարները կանգնած էին Տանձավերի ու Վերին Խոտանանի հատվածում` ամեն շրջադարձին, ուղղակի կանգնած էին` անսարքության պատրվակով: Իմ ենթադրությամբ ստուգում էին` հասկանալու համար, թե ինչ արձագանք ենք մենք տալիս, ԱԻՆ-ը, ոստիկանությունը ինչպես են արձագանքում, քանի հոգով են գալիս, որովհետև ժամանակին, երբ դեռ պատրաստվում էին Բերձորը փակել, նրանք սկզբում փորձի համար ինչ-որ ժամանակով փակեցին այն ու հետո՝ արդեն ավելի հիմնավոր իրենց գործն արեցին»:


Ճանապարհի քարտեզը՝ լուսանկարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր