Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ․ նոր մանրամասներ          Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում, առայժմ իր ոչ հուժկու բնույթով       ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը    

14 հուն 2023 13:17

Ադրբեջանի ակտիվությունը մտահոգիչ է,փորձում է ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ

Ադրբեջանի ակտիվությունը մտահոգիչ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հատկապես, որ դրանք զուգահեռ են  ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին: Ադրբեջանը փորձում է ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ»,-նշեց նա:

Խանդանյանի խոսքով՝  Հայաստանը բարձրաձայնում է այս միջադեպերի մասին, ԵՄ  դիտորդական առաքելությունը նույնպես արձանագրում է դեպքերը:

Ըստ նրա՝  ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է:
«Երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան  ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է ՀՀ-ի համար։

«Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագունը՝ ցույց տալու իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին: Մեր կոչն է, մեր պահանջն է միջազգային գործընկերներին, որ զսպեն Ադրբեջանին ու  բերեն  կառուցողական դաշտ», - ընդգծեց Խանդանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր