Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 հուն 2023 15:14

Պակիստանի վարչապետի հնչող ուղերձները թիրախավորում էին Հայաստանն ու Հնդկաստանը՝ տեսեք, թե ինչեր կարելի է անել այս կապերով...

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ հայտարարություններ են հնչել Պակիստանի վարչապետի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում:
- Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին պատերազմի ժամանակ ցուցաբերած օգնության համար: Նաև գոհունակություն է հայտնել, որ Պակիստանը մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ:
- Ալիևն իր աջակցությունն է հայտնել Պակիստանին Քաշմիրի հարցում:
- «Պայմանավորվել ենք ավելացնել նախկինում մեր կողմից իրականացվող համատեղ զորավարժությունների քանակը: Դրա անհրաժեշտությունը կա, քանի որ աշխարհում իրավիճակը փոխվում է, անկայունության գոտիները մեծանում են, ուստի հզոր ռազմական ներուժը անկախության և տարածքային ամբողջականության երաշխիք է»,- հայտարարել է Ալիևը:
Իր հերթին, Պակիստանի վարչապետը նշել է.
- Կողմերը խորացնելու են ռազմական ու տնտեսական համագործակցությունը:
- Պակիստանը միայն «Խաղաղության պայմանագրի» կնքումից հետո կարող է դիտարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
- «Կարծում եմ, որ Ադրբեջանը բնականաբար կարող է կարևոր դեր խաղալ Պակիստանի հետ հարաբերություններում։ Իհարկե, Մեր հարևանությամբ ունենք Աֆղանստան և Իրան։ Կարծում եմ, որ Չինաստանը ևս կարևոր գործոն է: Այս համատեքստում Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են միասին գործել որպես եղբայրական երկրներ։ Պակիստանը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան նույնպես եղբայրական երկրներ են։ Պակիստանը, Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները եղբայրական երկրներ են։ Պակիստանը, Ադրբեջանը, Քաթարը եղբայրական երկրներ են։ Այսինքն ՝ տեսեք, թե ինչեր կարելի է անել այս կապերով...»,- նշել է Պակիստանի վարչապետը:
Հնչող ուղերձները հստակ թիրախավորում էին Հայաստանն ու Հնդկաստանը: Այսքանից հետո Բաքվի ղեկավարությունը դեռ իրեն թույլ է տալիս Հնդկաստանին բողոքել, թե ինչու՞ են զենք վաճառում Հայաստանին...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր