Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

16 հուն 2023 17:50

Ռուսները 5 վնասված մեքենա տարբեր անկյուններից արդեն 1000 անգամ ցույց են տվել․ Ուկրաինան ունի բավարար ուժ հարձակման համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ Ուկրաինան դեռևս բավական ուժ ունի հակահարձակում իրականացնելու համար՝ չնայած Ռուսաստանից կրած նախնական կորուստներին, գրում է The Economic Times-ը՝ վկայակոչելով AFP-ին։
 
Հավելենք, որ Մոսկվան ցուցադրում է կադրեր, որտեղ երևում են գերմանական Leopard տանկերը և ամերիկյան Bradley մարտական մեքենաները, որոնք, ինչպես պնդում են, գրավել են հարձակումների ժամանակ: «Կարծում եմ՝ ռուսները մեզ նույն հինգ մեքենաներն արդեն 1000 անգամ ցույց են տվել 10 տարբեր անկյուններից։
 
Բայց, անկեղծ ասած, ուկրաինացիները դեռևս ունեն մեծ մարտունակություն, մարտական ուժ»,- ասել է Օսթինը Բրյուսելում Ուկրաինայի և նրա արևմտյան աջակիցների հանդիպումից հետո։ Նա նշել է, որ պատերազմ է, ուստի «մենք գիտենք, որ մարտական վնասներ կլինեն երկու կողմից, և ավելի կարևոր է Կիևի՝ վնասված տեխնիկան վերանորոգելու կարողությունը»: Օսթինն ասել է, որ կշարունակեն առաջ մղել այն, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային հաջողության հասնելու համար։
 
Հավելենք, որ Ուկրաինայի արևմտյան աջակիցները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, նախօրեին հանդիպել են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր