Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

17 հուն 2023 11:09

Տեսանյութ.Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա, ինչո՞ւ են թույլ տվել, որ ադրբեջանցիները պատսպարվեն ռուսական զրահամեքենայի հետևում, երբ կրակել են հայկական զինված ուժերը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա, թե ինչու են ադրբեջանական ահաբեկչական զինված ուժերը կարողացել անցնել Հակարի կամուրջը և փորձել դրոշ դնել ՀՀ տարածքում, իսկ ռուս խաղաղապահները ինչու են ուղղակի քայլել նրանց կողքին կամ նույնիսկ թույլ տվել, որ ադրբեջանցիները պատսպարվեն ռուսական զրահամեքենայի հետևում, երբ կրակել են հայկական զինված ուժերը»:


Ավելի վաղ տեսանյութ էինք տարածել՝ ներկայացնելով՝ ինչպես են ռուսներն ու ադրբեջանցիները փորձում Ադրբեջանի դրոշը դնել Հայաստանի տարածքում:
***
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Ռուսաստանյան խաղաղապահներն ու Ադրբեջանի սահմանապահները համատեղ ուժերով հատում են ՀՀ պետական սահմանը և փորձում են Ադրբեջանի դրոշակը դնել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Իսկ հետո, հայկական կողմի կրակոցից հետո, բոլորով պաղկվում են ռուսական զրահափոխադրիչի հետևում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր