Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

01 մայիս 2019 12:13

ՀՀ զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը.սրանց պետք չէ հավատալ

ՀՀ զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը.սրանց պետք չէ հավատալՌազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը: Ապրիլի 29-ին և 30-ին ադրբեջանական ՊՍԾ զորքերի կողմից կրակ էր բացվել հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ: Ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հայկական դիրքերից պատժիչ գործողություններ են իրականացվել, որի արդյունքում թշնամին դադարել է կրակել մեր ուղղությամբ: Ադրբեջանի ՊՍԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը բավականին կոշտ պատասխան է տվել: Առաջնագծում մերոնք ցանկացած պահի կարողանում են իրավիճակն իրենց ձեռքերում պահել, մեզ մնում է նաև թիկունքից՝ քաղաքական և քաղաքացիական հարթակներից, կարողանանք տղերքի կատարած ծառայությունը պատվով պահենք: Ցանկացած ամբիոն պետք է օգտագործենք, որպեսզի ներկայացնենք, թե ինչպիսի թշնամու հետ ենք մենք այս պահին պատերազմական իրավիճակում, բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին պետք է առանձին-առանձին բացատրենք, որ ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա կրակող ահաբեկչական կազմակերպություն է: Սրանց հետ խոսելու կամ բանակցելու այլ տարբերակ դեռ չկա: Սահմանին պետք է ջարդ տրվի, սահմանից այն կողմ ամեն գնով ներկայացվի սրանց իրական դեմքն ու ամեն գործողություն առանձին պետք է ներկայացվի: Սա Հասանովի և Գուլիևի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին սադրիչ գործողությունն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր