Ադրբեջանը ինչու պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են          Տեսանյութ.Երկրաշարժի պատճառով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում խուճապ է, տարհանում են բարձրահարկ շենքերի բնակիչներին       Արևմտյան կուրատորները Կիևի իշխանություններին համոզել են շարունակել պայքարը մինչև վերջին ուկրաինացին    

17 հուն 2023 14:53

Անկարան և Բաքուն ՀՀ-ին որպես դերակատար չեն ընկալում, բայց Իրանը իսկապես խնդիր է.ի՞նչ սպառնալիքներ կստեղծի Իրանի համար ՀՀ-ով անցնող միջանցքը

Էրդողանի մեղադրանքներն Իրանին, թե նա խոչընդոտում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, չեն հանում Անկարայից և Բաքվից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային լրագրող Աբբաս Ջուման։


Նրա խոսքով, Երևանը դեռևս էքզիստենցիալ հակառակորդ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, որը, նրանց կարծիքով, արդեն պարտված է։


«Նրանք Հայաստանին որպես դերակատար չեն ընկալում։ Բայց Իրանը իսկապես խնդիր է, քանի որ այն հզոր տարածաշրջանային պետություն է, հզոր բանակով և հստակ, ամուր դիրքորոշմամբ, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- ասաց նա։


Թեհրանում, ինչպես հիշեցրել է Ջուման, բազմիցս հայտարարություն է արվել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հակասում է Իրանի ազգային շահերին, քանի որ այս դեպքում Իրանը կարող է կորցնել ուղիղ սահմանային հաղորդակցությունը Հայաստանի հետ, հետեւաբար, կարող է ընդհանուր առմամբ, կորցնել ազդեցությունը ողջ Կովկասում։


«Սա ինքնաբերաբար սպառնալիք կստեղծի ՆԱՏՕ-ի կողմից, Իսրայելի կողմից: Բացի այդ, դա հղի է տնտեսական վնասներով։ Իրանը նաև կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը և իր դերը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, կամ գոնե կնվազի Իրանի դերն այս հսկա նախագծում:


Իրանցիները բազմիցս ասել են, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրենց կարմիր գիծն է։


Այսօր Իրանը կարող է դիմակայել դրան՝ շնորհիվ տարածաշրջանում իր դիրքի, ամենահզոր բանակի և պետության գլխին կանգնած իշխանությունների՝ Իրանի ազգային շահերի հետապնդման շնորհիվ։ Սա իշխանություն է, որը հստակ գիտակցում է, արտահայտում է իր ազգային շահերը և պաշտպանում դրանք բոլոր հասանելի միջոցներով։


Էրդողանի հայտարարությունն արվել է հենց այս կապակցությամբ: Կարևոր է նաև հասկանալ, որ հայտարարությունն արվել է Բաքվի և Թեհրանի հարաբերությունների խիստ վատթարացման համատեքստում»,- հավելել է լրագրողը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր