Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

09 մար 2020 11:55

Ղուրանում գրվա՞ծ է, որ մուսուլմանները պետք է հայերի թշնամին լինեն. սիրիացի հայտնի բլոգերը պատասխանել է ադրբեջանական կայքի «բացահայտմանը»

Օրեր առաջ ադրբեջանական Day.az կայքը «Ով է ստեղծել Աբբաս Ջումա պրոեկտը» վերնագրով հրապարակում էր արել, ըստ որի «դիմակազերծել» է ռուս-սիրիացի լրագրող-միջազգայնագետ  Աբբաս Ջումային: Համաձայն ադրբեջանցիների՝ Ջուման Russia Today, Sputnik և Россия Сегодня ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «ստեղծածն» է:
Ջումային նաև մեղադրում են հակաիսլամական գործունեություն վարելու, Հայաստան այցելության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելու մեջ:
Telegram-ի իր ալիքում Աբբաս Ջուման այդ կայքն անվանել է «երրորդ  կարգի մեդիաաղբաման» և նշել, որ մինչ այս հոդվածի հրապարակումը երբեք չի լսել այդ կայքի մասին, իսկ նյութն իրեն են ուղարկել իր հայ ընկերները:
Ջումային ավելի ծիծաղելի է թվացել այն «վարկածը», ըստ որի ինքը Նիկոլ Փաշինյանի փեսան է, սակայն հավելել է, որ նույնիսկ տեղյակ չէ՝ Փաշինյանն ունի աղջիկ, թե՝ ոչ. հայտնում է Yerkir.am–ը:
Ըստ ադրբեջանցիների՝ Ջուման գումար է ստանում հայկական սփյուռքից՝ իր գործունեության համար. «Ոչ մի կոպեկ չեմ ստացել հայկական սփյուռքից: Նույնիսկ արդեն վիրավորական է: Տղե՛րք, գրեք: Իմ… դրամապանակը միշտ բաց է», - ծաղրել է Ջուման: Ջուման բազմիցս է հանդես եկել պրոհայկական դիրքորոշումներով. ամիսներ առաջ այցելել էր Հայաստան և հոդված հրապարակել:
Ադրբեջանական կայքում նշվում էր նաև, որ Ջուման  չի համապատասխանում իր անվանը, որը մուսուլմանական է. «Հետաքրքիր է, իսկ Ղուրանում գրվա՞ծ է, որ իրական մուսուլմանը պետք է լինի հայերի հակառակորդը և ալիևյան կլանի կողմնակից», - գրում է լրագրողը:
Ջուման Հայաստան կատարած այցելության ընթացքում հայերի և Հայաստանի մասին գովեստի խոսքեր էր ասել՝ նշելով, որ հայերը հրաշք ազգ են: Սա ևս չէր վրիպել ադրբեջանցիների աչքից՝ դրա համար քննադատության արժանացնելով լրագրողին: Ջուման նշել է, որ իրեն իրոք դուր է եկել հայ ազգը, երկիրն ու խոհանոցը, և եթե նույն պայմաններով Ադրբեջանից հրավեր գա՝ կընդունի:
Սիրիացի լրագրողը նշում է, որ իրեն արդեն զանգահարել են մի քանի ադրբեջանցիներ և ներողություն խնդրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր