Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

22 հուն 2023 13:28

Դպրո­ցա­կան­նե­րի ուղեղ­նե­րը լվա­նա­լու են.պատրաստում են առաջարկ, որով ամեն տարի կանցկացվի արժանապատվության և հաշտեցման դասեր, կբացատրվեն ՀՀ տարածքային զիջումների պատճառները

Pravda.ru-ն «Մինա Խաչատրյան. Հայաստանի երեխաներին «կհաշտեցնեն» սրբավայրերի կորստի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պատրաստում է առաջարկ, այն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման դեպքում դպրոցական հաստատություններում ամեն տարի անցկացնել, այսպես կոչված, արժանապատվության և հաշտեցման դասեր: Այդ մասին իր Տելեգրամ - ալիքում գրել է մարքեթինգի տնօրեն և քաղաքագետ Մինա Խաչատրյանը։


Նման դասերի ընթացքում դպրոցականներին մանրամասն կբացատրվեն Հայաստանի տարածքային զիջումների պատճառները (այդ թվում՝ հայերի համար սրբության սրբոց Արցախի հանձնելը), ինչպես նաև կպատասխանեն երեխաների հարցերին՝ «Ինչո՞ւ մենք պարտվեցինք պատերազմում», «Ինչու՞ մենք հանձնեցինք մեր սուրբ հողը»: «Հայաստանի առաջատար պատմաբաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ կարող են ներգրավվել ամենամյա «Արժանապատվության և հաշտեցման դասերի» համար նյութերի պատրաստման գործում»,նշում են աղբյուրները։


«Դպրոցականների ուղեղները լվանալու են ամեն վատի դեմ ամեն լավի մասին նոր այնպիսի թեզերով, որտեղ լավ է խաղաղությունը ցանկացած գնով և պարտությունը հանուն փրկության, իսկ պայքարն ու ազգային շահերը սարսափելի սարսափ են»,- գրել է Մինա Խաչատրյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր