Բայրամովը մերժել է արցախահայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը.Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել մինչև տարեվերջ

Գործակալությունը հիշեցնում է «բեկումնային պահը» (չակերտները՝ Tert.am), երբ անցած ամիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչության համար:
Reuters-ին տված հարցազրույցում, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն «Ադրբեջանի գործերին» (չակերտները՝ Tert.am):
«Մենք նման նախապայման չենք ընդունում... մի շարք պատճառներով: Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ էթնիկ հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն և կրթվել, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին:
***
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
«Եթե Երևանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ՝ գործնական քայլեր, ապա կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել մինչև տարեվերջ»,- ասել է Բայրամովը՝ Reuters-ի հետ զրույցում: «Բայց եթե Հայաստանը պատրաստ չէ դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել»,- նշել է այդ երկրի պաշտոնյան: