Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

24 հուն 2023 11:29

Տանկեր են մտել Ռոստով.ЧВК Вагнер -ը գրավել է Հարավային Ռազմական Օկրուգի շտաբը, պահանջում են իրենց հանձնել Սերգեյ Շոյգուին

ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո Վագների մարտիկներին կանգ առնելու կոչով են դիմել ՌԴ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը և բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։ 


Տելեգրամյան ալիքներում հրապարակված տեսաուղերձում Ալեքսեևը, մասնավորապես, ասում է․ «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ՄՌԿ-ի շատ մարտիկների և հրամանատարների, որոնք պետության շահերից բխող լուրջ խնդիրներ են կատարում: Բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում, սարսափելի փաստ է, որը այլ բառերով, քան անմեղսունակությունն է, ես չեմ կարող բացատրել»: 


Նա նշել է, որ երբ երկիրը գտնվում է «բարդ իրավիճակում», նման բաները բերելու են «ահռելի կորուստների, առաջին հերթին՝ քաղաքական»: «Սա մեջքից հարված է մեր երկրին: Դուք փորձում եք ոտնձգությու կատարել դրա իշխանության նկատմամբ, սա ռազմական հեղաշրջում է: Պետք չէ հիմա նման բան անել»,- ասել է նա: 


Գեներալ-լեյտենանտը ՄՌԿ-ի մարտիկներին կոչ է արել «կանգ առնել և մտափոխվել»՝ նշելով, որ «նման սադրանքը կարող էր արված լինել միայն Ռուսաստանի թշնամիների կողմից»:


Գեներալ Սերգեյ Սուրովիկինի տեսաուղերձում ասվում է․ «Մենք միասին կռվել ենք, ռիսկի գնացել, միասին հաղթել ենք: Մենք մի արյունից ենք, մենք զինվորներ ենք: Ես կոչ եմ անում կանգ առնել: Հակառակորդը սպասում է, թե, երբ է մեզ մոտ սրվելու ներքաղաքական իրավիճակը: Չի կարելի երկրի համար այլ ծանր ժամանակներում հակառակորդին ձեռնտու քայլեր անել»: 


«Քանի դեռ ուշ չէ, պետք է և անհրաժեշտ հնազանդվել համաժողովրդական ընտրված նախագահի կամքին և հրամանին, կանգնեցնել շարասյուներն ու դրանք վերադարձնել մշտական տեղակայման վայր, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ»,-հավելել է Սուրովիկինը:


ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հորդորել է չկատարել Եվգենի Պրիգոժինի հրամանները․ «Մենք հորդորում ենք Մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներին անուղղելի սխալներ չկատարել, դադարեցնել ցանկացած ուժային գործողություն ռուս ժողովրդի դեմ, չկատարել Պրիգոժինի հանցավոր և դավաճանական հրամանները, միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար»։


«Իր հայտարարություններով և գործողություններով Պրիգոժինը փաստացի կոչ է արել սկսել զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի տարածքում և թիկունքից հարվածել ռուս զինծառայողներին, որոնք կռվում են ուկրաինական պրոֆաշիստական ուժերի դեմ»,- հավելել է կենտրոնը։ 


Ավելի ուշ ՌԴ Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ ԱԴԾ քննչական մարմնի կողմից հունիսի 23-ին քրեական գործ է հարուցվել Եվգենի Պրիգոժինի նկատմամբ զինված խռովության կազմակերպման փաստի առթիվ: Այս հանցանքի համար նախատեսված է 12-20 տարվա ազատազրկում:
***
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը կոչ է արել մարդկանց զերծ մնալ Դոնի Ռոստովի կենտրոն գնալուց և հնարավորության դեպքում չլքել իրենց տները։ Այս մասին ասվում է շրջանի ղեկավարի Telegram ալիքում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։


«Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրում եմ զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելություններից և հնարավորության դեպքում չլքել ձեր տները»,- գրել է նա:


Մարզի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև քաղաքային բոլոր համակարգերի գործունեությունը պահպանելու ուղղությամբ։ Բացի այդ, հավելել է նա, մարզում ժամանակավորապես կփոխվի տրանսպորտի երթևեկության սխեման։


Գոլուբևը խնդրել է հանգստություն պահպանել և վստահեցրել, որ իրավապահ մարմիններն անում են անհրաժեշտ ամեն ին ՝ բնակչությանը պաշտպանելու համար:


Նահանգապետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները, որոնք նախատեսված էին հանգստյան օրերին Դոնի Ռոստովում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր