Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ          Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ       Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը    

21 օգոս 2023 17:24

Մի քանի ուժայիններ ցանկանում են Շոյգուի և Գերասիմովի պաշտոնանկություն, ինչպես և ռազմական դրություն մտցնել, համընդհանուր զորակոչ անել

Ռուսաստանի ուժային մի շարք կառույցների ղեկավարներ փորձում են հասնել այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին եւ Գլխավոր շտաբի պետՎ ալերի Գերասիմովին, ինչպես նաեւ ակտիվացնի մարտական գործողություններն Ուկրաինայում, մասնավորապես, հայտարարի համընդհանուր զորակոչ եւ ռազմական դրություն մտցնի։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ռուսական էլիտայի շատ ներկայացուցիչներ զարմացած են «Վագներ» ՄՌԿ խռովությանը Պուտինի թույլ արձագանքից եւ նրա ղեկավար Եվգենի Պրիգոժինին պատժել չկարողանալուց։

Սա անհանգստացրել է ռուս պաշտոնյաներին բարձր մակարդակով հնարավոր գժտությունների առումով։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեռ իրենց պաշտոններին են, տեղեկացրել է «Европейская правда»-ն։ Bloomberg պարբերականի երկու աղբյուրների խոսքով՝ նրանց պաշտոնանկ անելու Պրիգոժինի փորձը որոշակի աջակցություն է ունեցել ՌԴ պետական անվտանգության կարեւոր մարմիններում։

Հինգ մարդու խոսքով, որոնք ծանոթ են իրավիճակին, ռուսական ուժային կառույցներում կոշտ գծի կողմնակիցները ցանկանում են պաշտոնանկ անել Շոյգուին։ Նրանք առաջարկում են ռազմական դրություն մտցնել Ռուսաստանում եւ համընդհանուր զորակոչ հայտարարել։

Միեւնույն ժամանակ, առայժմ որեւէ նշան չկա, որ նրանց կհեռացնեն։ Դրա փոխարեն ՌԴ քաղաքական ղեկավարությունը «հաշիվ է տեսնում» նրանց հետ, ովքեր ակտիվորեն քննադատում են Շոյգուին եւ Գերասիմովին։ «Վագներ» ՄՌԿ-ի խռովությունից հետո հարցաքննվել եւ հանրային դաշտից կորել է Պրիգոժինի մերձավոր գեներալ Սուրովիկինը, տեղեկացրել է The Moscow Times-ը։

Bloomberg գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԱԴԾ-ում կոշտ գծի որոշ կողմնակիցներ աջակցել են «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի պահանջին, որը պնդում էր, որ երկրի ռազմական ղեկավարությունը փոխվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր